Աշակերտական խորհուրդը հրաշալի միջոցառում էր կազմակերպել ,,Հայի օրրան,մայիս հաղթական,, խորագրով:Հայրենասիրական երգերի , ազգային պարերի ուղեկցությամբ աշակերտները ներկայացրեցին հայ ժողովրդի անկոտրում ոգին, իր երկրում ապրելու և հաղթելու դարավոր պայքարը:

2021 թ-ի սեպտեմբերի 27-ին Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցում միջոցառում ` հիշատակի արարողություն էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների հիշատակին: Դպրոցի սաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով արցախյան պատերազմում անձնվիրաբար իրենց կյանքը զոհած մեր հերոսներին։